ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ դատարանը հեռակա կարգով «կալանավորել է» երեք ռուսական ու մեկ սիրիական նավ՝ Ղրիմի փակ նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի ապօրինի արտահանման սխեմային մասնակցելու համար:
«Ռուսական «Матрос Кошка», «Матрос Позинич» և «Михаил Ненашев» նավերը, ինչպես նաև սիրիական Finikia-ն որոշ ժամանակ փոխադրել են ուկրաինական հացահատիկը Ղրիմի փակ նավահանգիստներով: Ուկրաինական դատարանը հեռակա կարգով կալանք է դրել նշված նավերի վրա», - Telegram-ում հայտնել է ուկրաինական պետական սահմանապահ ծառայությունը։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ սահմանապահները փոխանցել են տեղեկությունը Կիևի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզային դատախազությանը, որից հետո քրեական վարույթ է սկսվել:
Օդեսայի ծովային նավահանգստի նախկին աշխատակիցը մայիսին հայտնել էր ՌԻԱ Նովոստիին, որ Ուկրաինան Եվրամիության ճնշման տակ Օդեսայի նավահանգստից այլընտրանքային ուղիներով ցորենի ռեզերվներ է արտահանում՝ չնայած երկրում հացահատիկի դեֆիցիտի սպառնալիքին: