ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական հացահատիկով բեռնված բեռնանավը մտել է Բոսֆորի նեղուց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սիերա Լեոնեի դրոշի ներքո ընթացող բեռնանավը Օդեսայից Ստամբուլ է հասել երեքշաբթի երեկոյան:
Ծովային միջանցքը, որով անցնում է եգիպտացորենով բեռնված նավը, անցնում է Սև ծովի հյուսիսարևմտյան մասով: Հումանիտար գործողությունը իրականացվում է Համատեղ համակարգող կենտրոնի կազմում ընդգրկված ՌԴ սպաների ակտիվ մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան: