Ուկրաինայի ԶՈւ-ն Դոբրոպոլի ծննդատանը գտնվողներին կենդանի վահան է դարձրել. ՌԴ ՊՆ

Միխայիլ Միզինցև
Պոլտավայի մարզում «Այդար» գումարտակի զինյալները գրավել են շրջանային հիվանդանոցի շենքը՝ այնտեղից դուրս հանելով բոլոր հիվանդներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները զինամթերքի պահեստներ են կահավորել Դոբրոպոլի ծննդատանը, իսկ բուժանձնակազմին, ծննդկաններին և նորածիններին պահում են որպես կենդանի վահան: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նա նշել է նաև, որ ուկրաինացի ազգայնականները Կրամատորսկի տուբդիսպանսերի շենքում զորանոցներ և կրակակետեր են տեղադրել, իսկ հաստատության մուտքերը` ականապատել։ Տեղի բնակչություն այդ մասին չի նախազգուշացվել։
Միզինցևի խոսքով՝ Պոլտավայի մարզում «Այդար» գումարտակի զինյալները գրավել են շրջանային հիվանդանոցի շենքը՝ այնտեղից դուրս հանելով բոլոր հիվանդներին:
ԱՄՆ-ն փորձում է արդարացնել Կիևին. ՌԴ ՊՆ
Ուկրաինական ստորաբաժանումները Արտյոմովսկում գտնվող բժշկական ուսումնարանի շենքերում տեղակայել են հենակետեր, իսկ տարածքում տեղակայված է հրետանի, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 161-րդ օրը։