Շվեյցարիան որոշել է սառեցնել Սբերբանկի ակտիվները

Շվեյացարիա
Շվեյցարիան ընդունել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Շվեյցարիայի իշխանությունը սառեցրել է Սբերբանկի ակտիվները։ Տեղեկությունը հայտնում է երկրի Դաշնային խորհուրդը։
«Ռուսաստանի խոշորագույն բանկի՝ Սբերբանկի ակտիվներն այժմ սառեցված են: Սահմանվում է որոշակի ակտիվների կամ տնտեսական ռեսուրսների տրամադրման արգելք: Լրացուցիչ բացառությունները նախատեսված են Սբերբանկի դուստր ձեռնարկությունների գործառնությունների կանոնակարգված լուծարման կամ վաճառքի ապահովման համար»,–նշված է փաստաթղթում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեյցարիան ընդունել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը՝ ներառյալ ոսկու մատակարարումների էմբարգոն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 161-րդ օրը։