Շվեյցարիան հաստատել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը, ներառյալ` ոսկու էմբարգոն

Շվեյցարիայի դրոշը
Նոր սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 3-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Շվեյցարիան ընդունել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 7-րդ փաթեթը՝ ներառյալ ոսկու մատակարարման էմբարգոն։
Նոր որոշմամբ այսուհետ արգելվում է ՌԴ-ից ոսկու ու ոսկե իրերի մատակարարումը Շվեյցարիա։
Նոր սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 3-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։ Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 161-րդ օրը։