Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է

Բերձորի ճանապարհը. Արխիվային լուսանկար
Անվտանգ երթևեկն ապահովում է ռուսական խաղաղապահ զորակազմը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է, հայտնում են Արցախի իշխանությունները:
Տեղեկացվում է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցքում» դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:
Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովում է ռուսական խաղաղապահ զորակազմը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, 8-ը` վիրավորվել։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել, ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։