ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանի ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները բարձր լեռնային «Ալագյազ» պոլիգոնում ուսումնավարժանքների շրջանակներում տարածքի հետախուզություն կիրականացնեն։
Տարածքի հետախուզման ուսումնական առաջադրանքներ կատարելու համար հատուկջոկատայինները կշարժվեն նախապես որոշված ճանապարհով։
Վարժանքների ընթացքում մասնագետները անօդաչու թռչող սարքերի օգնությամբ նկարահանելու են հակառակորդի պայմանական դիրքերը, կենդանի ուժի ու կրակային հենակետերի տեղակայումը և հրամանատարական կետի գտնվելու վայրը։
Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հետախուզությունը կիրականացվի ուժեղ քամու, մեծ բարձրության պայմաններում, ինչը բարդացնում է սարքերի կառավարումն ու դրանց վայրէջքը։
Զինծառայողները կիրականացնեն նաև ԱԹՍ–ների վթարային վայրէջք չնախատեսված վայրերում։