Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Թայվանին

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդիպել է Թայվանի ղեկավար Ցայ Ինվենի հետ։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թայվան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի- Sputnik. ԱՄՆ-ն հպարտանում է Թայվանի հետ ամուր բարեկամությամբ և չի հրաժարվի կղզուն աջակցելու իր հանձնառությունից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Թայփեյում կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ կայացած հանդիպմանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հանդիպման հեռարձակումը վարել են թայվանական ԶԼՄ-ները:

«Ես շատ հպարտ եմ, որ մեր պատվիրակությունը ժամանել է, որպեսզի հստակ հասկացնի, որ մենք չենք հրաժարվի Թայվանին աջակցելուց, մենք շատ հպարտ ենք մեր ամուր բարեկամությամբ»,- ասել է Փելոսին:

Օգոստոսի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թայվան։ ԱՄՆ-ի վարչակազմը, որին ՉԺՀ-ի նախագահը նախազգուշացրել է, որ «կրակի հետ խաղացողը կարող է այրվել», Պեկինին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն «Մեկ Չինաստան» քաղաքականությունից չի հրաժարվում, բայց Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակը որոշումներ է կայացնում ինքնուրույն:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդիպել է Թայվանի ղեկավար Ցայ Ինվենի հետ։
ՉԺՀ-ն կղզին համարում է իր նահանգը և միշտ դեմ է հանդես գալիս Թայվանի ներկայացուցիչների հետ հատկապես այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամ զինվորականների հետ հանդիպումներին, որոնց հետ Պեկինն ունի դիվանագիտական հարաբերություններ:
ԱՄՆ-ի կողմից բացահայտ սադրանք է. ՌԴ ԱԳՆ-ն` Փելոսիի Թայվան այցի մասին