Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է Թայվանի հետ առևտրային համաձայնագիր կնքել

Կոնգրեսականը պնդում է, որ դա կարող է տեղի ունենալ «շատ շուտով»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն կարող է շուտով առևտրային համաձայնագիր կնքել Թայվանի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որի հեռարձակումը վարել են թայվանական ԶԼՄ-ները:
«Մենք քննարկել ենք առեւտրային համաձայնագիրը, որը կարող է կնքվել, ընդ որում՝ շուտով»,- հայտարարել է Փելոսին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին Թայպեյ է ժամանել 2-ի երեկոյան։ ԱՄՆ-ի վարչակազմը, որին ՉԺՀ-ի նախագահը նախազգուշացրել է, որ «կրակի հետ խաղացողը կարող է այրվել», Պեկինին հավաստիացրել է, որ չի նահանջում «մեկ Չինաստանի» քաղաքականությունից, բայց Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակն ինքն է որոշումներ կայացնում։
ՉԺՀ-ն կղզին համարում է իր նահանգը և միշտ դեմ է հանդես գալիս Թայփեյի ներկայացուցիչների ցանկացած շփումներին գործող պաշտոնյաների, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կամ այն երկրների զինվորականների հետ, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել:
Չինաստանի կենտրոնական կառավարության և նրա կղզի-նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին՝ այն բանից հետո, երբ Չինաստանի Կոմկուսի դեմ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդիանի ուժերը՝ Չան Կայշիի գլխխավորությամբ, տեղափոխվեցին Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին։ 1990-ականների սկզբից կողմերը սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Թայվանի նեղուցով Հարաբերությունների զարգացման պեկինյան ասսոցիացիայի և Թայփեյի՝ Նեղուցով փոխանակումների հիմնադրամի միջոցով։