«Պարենամթերքի գործարքը» իջեցրել է հացահատիկի գները

Հացահատիկ
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհում հացահատիկի գները նվազել են 6 տոկոսով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Պարենամթերքի գործարքն» իջեցրել է հացահատիկի գներն աշխարհում։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը։
«Սևծովյան նախաձեռնությունը 6 տոկոսով իջեցրել է հացահատիկի գինը», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Ուկրաինայից դուրս եկած բեռնանավը մտել է Բոսֆոր
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Օդեսայի նավահանգստից հացահատիկի առաջին նավի դուրս գալը