Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ձերբակալվել է

Արսեն Տիտանյան
Տիտանյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Տիտանյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Օձունի համայնքապետը դիմել էր ոստիկանություն։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ երկրում սկսվել են քաղաքական բռնաճնշումներ։ Նա նշել էր, որ ահազանգեր են եղել այն բոլոր համայնքներից, որոնցում խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։ Վարդևանյանի խոսքով՝ համայնքապետներին սպառնալիքներով հորդորել են ինքնակամ հրաժարական տալ։ Ըստ նրա` Լոռու մարզպետարանում նման պահանջ է դրվել Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջև, և երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։
Օձունի համայնքապետին Լոռու մարզպետարանում ծեծելու դեպքով քրեական գործ է հարուցվել