Մտահոգված ենք. ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը` արցախա–ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

Արխիվային լուսանկար
Կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԵԱՀԿ–ում Լեհաստանի նախագահությունն իր խիստ մտահոգությունն է հայտնել Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք կառույցի Twitter-ի էջից։
«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։ Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,– նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։