Լավրովն ու Չավուշօղլուն տարածաշրջանային խնդիրներ են քննարկել

Լավրովն ու Չավուշօղլուն
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Կամբոջայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն տարածաշրջանային հարցեր են քննարկել։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է Կամբոջայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի և Արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում։
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգը, անդրադարձել Ուկրաինայի թեմային։
Մոսկվան Արևմուտքի կողմից զիջումների պատրաստակամություն չի տեսնում. Պեսկով
«Քննարկվել է հուլիսի 22-ին Ստամբուլում ձեռք բերված Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի տեղափոխման և պարենամթերքի ու պարարտանյութերի ռուսական արտահանումն առաջ մղելու վերաբերյալ փաթեթային պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Քննարկվել է Սիրիայի հակամարտության կարգավորման խնդիրը»,- ասված է հաղորդագրությունում։
Բարձր մակարդակով առաջիկա շփումների նախապատրաստման համատեքստում մանրամասն քննարկվել են ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցերն ու հեռանկարները, նախևառաջ առևտրատնտեսական ոլորտում:
Լավրովը և Բլինկենը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը. ՌԴ ԱԳՆ