Կարեն Խաչանովին հաջողվել է դուրս գալ Վաշինգտոնի թենիսի մրցաշարի երրորդ փուլ

Թենիսիստ Կարեն Խաչանովը Օլիմպիադայում. Տոկիո. Արխիվային լուսանկար
Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 1,9 միլիոն դոլարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Վաշինգտոնում ընթացող ATP 500 մրցաշարում դուրս է եկել երրորդ փուլ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Երկրորդ ռաունդում թենիսիստը 7-րդ համարի մարզաշապիկով առավելության է հասել գերմանացի Դոմինիկ Կեպֆերի նկատմամբ: 6:7 (3:7), 7:5, 6:4. Հանդիպումը տևել է 2 ժամ 45 րոպե։
Հաջորդ փուլում 26-ամյա Խաչանովը կխաղա Ալեքս դե Մենարի (Ավստրալիա) - Յոսիհիտո Նիսիոկա (Ճապոնիա) հանդիպման հաղթողի հետ:
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 1,9 մլն դոլարը: