Կան փոփոխություններ` ռազմական իրադրության և Բերձորի միջանցքի հետ կապված. Հարությունյան

Լաչինի միջանցք
Լաչինի միջանցք
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների հետևանքով շփման գծի տարբեր ուղղություններում ստեղծվել է խիստ լարված իրավիճակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել՝ քննարկելու Արցախում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը։ Տեղեկությունը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։
«Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,–ասել է Հարությունյանը։
Նա սադրանք է որակել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` հավելելով, որ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր:
Հարությունյանը նշել է նաև, որ ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների հետևանքով շփման գծի տարբեր ուղղություններում ստեղծվել է խիստ լարված իրավիճակ։ Բացի այդ, քաղաքացիական պաշտպանության համակարգը բարձր պաշտպանական ռեժիմի է անցել։
Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։
Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել