ԵՄ-ն կոչ է անում Լաչինի միջանցքի և այլ հատվածներում դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրամիության դրոշներ
Եվրամիությունը նշել է, որ շատ կարևոր է հասնել իրավիճակի ապաէսկալացիայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի և շփման գծի այլ հատվածներում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։ Հայտարարությունը հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական կայքում։
«Ցավոք, այդ բախումներն արդեն հանգեցրել են զոհերի ու վիրավորների։ Շատ կարևոր է հասնել իրավիճակի ապաէսկալացիայի, պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ համաձայնեցված լուծումներ գտնելու համար»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ ԵՄ–ն նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովման գործում լարվածության հաղթահարմանն աջակցելու գործին:
Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։
Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել