Չինաստանի բանակը լուսանկարներ է հրապարակել Թայվանի մոտ անցկացվող զորավարժություններից

Չինական կործանիչ
Պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն ուղեկցվում է լուսանկարների շարքով, որտեղ երևում են ռազմանավերը, ավիացիան և ռազմական տեխնիկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության արևելյան գոտին այսօր լուսանկարներ է հրապարակել Թայվանի ափերի մոտ անցկացվող զորավարժություններից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Օգոստոսի երրորդ օրը Թայվանի ափերի մոտ գտնվող հյուսիսային, հարավարևմտյան և հարավարևելյան ջրատարածքներում ՉԱԱԲ-ի մարտական հրամանատարության արևելյան գոտին համատեղ մարտական զորավարժություններ է կազմակերպել ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի, հրթիռային զորքերի, ռազմավարագիտական աջակցության ուժերի, թիկունքային ապահովման միացյալ ուժերի մասնակցությամբ»,- ասված է Wechat սոցիալական ցանցում ՉԱԱԲ-ի մարտական հրամանատարության արևելյան գոտու պաշտոնական օգտահաշվում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունն ուղեկցվում է լուսանկարների շարքով, որտեղ երևում են ռազմանավերը, ավիացիան, ինչպես նաև զինտեխնիկան։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, վկայակոչելով ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Իին, ավելի վաղ հայտնել է, որ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը (ՉԺԱԲ) երեկ մի շարք ռազմական գործողություններ և զորավարժություններ է սկսել հյուսիսային, հարավարևմտյան և հարավարևելյան ջրատարածքներում` Թայվանի ափերի մոտ։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թայվան։ ԱՄՆ-ի վարչակազմը, որին ՉԺՀ-ի նախագահը նախազգուշացրել է, որ «կրակի հետ խաղացողը կարող է այրվել», Պեկինին հավաստիացրել է, որ չի նահանջում «մեկ Չինաստանի» քաղաքականությունից, բայց Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակն ինքն է որոշումներ կայացնում։
ՉԺՀ-ն կղզին համարում է իր նահանգը և միշտ դեմ է հանդես գալիս Թայպեյի ներկայացուցիչների ցանկացած շփումներին գործող պաշտոնյաների, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կամ այն երկրների զինվորականների հետ, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել:
Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Թայվանին