Արցախում շփման գծի որոշ հատվածներում լարվածությունը պահպանվում է

Բերձոր. Արխիվային լուսանկար
Հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը շարունակվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Արցախից հայտնում են, որ օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերն օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել:
Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը բանակի հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:
Հիշեցնենք` օգոստոսի 1–ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել։ Ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։