ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն փորձում է արդարացնել Ուկրաինային՝ հայտարարելով, որ Ելենովկային հասցված հարվածը կանխամտածված չի եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
«Պենտագոնի կայքում հրապարակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ավագ պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ «եթե դա տեղի է ունեցել (ուկրաինական հարվածը) նրանք չեն ցանկացել դա անել։ Այս հայտարարությունը գնահատում ենք որպես Կիևի ռեժիմի սադրանքներն արդարացնելու անփույթ փորձ», - ասել է Ֆոմինը օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցում։
ԱՄՆ-ի հայտարարությունների համաձայն՝ «HIMARS» համակարգը բարձր ճշգրտություն ունի ու հարվածում է հենց թիրախներին։
Ֆոմինը հիշեցրել է, որ կրակային խոցման պլանավորման ժամանակ ուկրաինացի զինվորականներն ակտիվորեն օգտագործում են տիեզերական և օդային հետախուզության տվյալները, որոնք ստանում են ԱՄՆ-ի ԶՈւ-ից ու նրա դաշնակիցներից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 161-րդ օրը։