Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել շուրջ 600 հազար զբոսաշրջիկ

Շոտլանդացի տղամարդիկ Երևանում. Արխիվային լուսանկար
Ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը ռուսներ են։ Կոմիտեն աշխատում է զբոսաշրջության նոր շուկաներ գրավելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել շուրջ 590 հազար զբոսաշրջիկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանը։
Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ սա բավականին բարձր ցուցանիշ է հատկապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ երկիր էր ժամանել 246 021 զբոսաշրջիկ։
«Այցելուների կեսից ավելին ռուսներ են՝ մոտ 56 տոկոսը, շատ զբոսաշրջիկներ կան նաև Իրանից, Գերմանիայից, Վրաստանից և ԱՄՆ-ից»,- ասաց նա։
Պողոսյանը հավելեց, որ աշխատանքներ են տարվում Ֆրանսիայից և ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թվի ավելացման ուղղությամբ, քանի որ այս երկրների նկատմամբ հետաքրքրություն կա։ Նա կարծում է, որ զբոսաշրջության ոլորտում կա աճի միտում, ինչը հույս է ներշնչում այս ոլորտի զարգացման համար։
Ավելի վաղ OneTwoTrip առցանց ծառայության մասնագետները վերլուծել են օգտատերերի ամրագրման տվյալները հունիսի 1-ից հուլիսի 15-ը և պարզել, որ ռուսներին ամենաշատը հետաքրքրում են դեպի Թուրքիա, Հայաստան և Ուզբեկստանը ուղղությունները։ Չորրորդ տեղում Ղրղզստանն է, 5–րդում` Ադրբեջանը: