ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։ Այս հայտարարությունը տարածել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը սրվել է։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սարիբաբայի բարձունքի շրջանում (Եղցահողի շրջանում. խմբ) խախտվել է հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։