Ադրբեջանի ԶՈւ մոլորված զինծառայողը փոխանցվել է ադրբեջանական կողմին

Ադրբեջանական դիրք. Արխիվային լուսանկար
Նրան հայտնաբերել էին հայ դիրքապահները հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի ԶՈւ մոլորված զինծառայող Կամիզ Իբաևը փոխանցվել է ադրբեջանական կողմին, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է»,-նշված է գրառման մեջ։
Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։