Ուկրաինական մոտոհրաձգային գումարտակը ոչնչացվել է յուրային հրետանավորների կողմից. ՌԴ ՊՆ

Արխիվային լուսանկար
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Նիկոլաևի մոտակայքում բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել են «օտարերկրյա լեգիոնի» մինչև 250 վարձկանների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական մոտոհրաձգային գումարտակը նահանջի ժամանակ գնդակահարվել է ՈւԶՈւ-ի հրետանավորների կողմից։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Պեսկի բնակավայրի շրջանում զգալի կորուստներ կրած 56-րդ մոտոհրաձգային բրիգադի 21-րդ գումարտակը Վոդնոյե բնակավայրի շրջան նահանջի ընթացքում ենթարկվել է ուկրաինական զորքերի հրետանակոծությաննու գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է», - նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
ՌԴ-ի պաշտպանության նախարարության ամփոփագրում նշված է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հատուկ գործողության ընթացքում բարձր ճշգրտության զենքով Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի շրջանում «օտարերկրյա լեգիոնի» մինչև 250 վարձկանների են ոչնչացրել:
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկ օրում հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Խարկովի ու Խերսոնի մարզերի բնակավայրերի շրջաններում։ Նաև Խերսոնի շրջանում որսվել է «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու ռեակտիվ արկ», - հայտնել են գերատեսչությունում:
Հաղորդագրության մեջ նշված է, որ ռուս զինվորականները խոցել են «Հիացինտ» հաուբիցների երկու մարտկոցներ ու ճնշել ուկրաինացի զինվորականների «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չորս դասակ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 160-րդ օրը։