ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշել են նախարարությունից։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել։ Ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։