Շվեյցարիան թույլ է տվել մարիխուանան օգտագործել բժշկական նպատակով

Մարիխուանա
Օրինականացումը թույլ է տալիս նաև բժշկական մարիխուանայի արտահանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Շվեյցարիայում օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել մարիխուանան բժշկական նպատակով օգտագործելու օրենքը։ Այսպիսով` Շվեյցարիան միացել է եվրոպական այն երկրներին, որտեղ բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործումն օրինականացված է։
«Forbes»-ը հայտնում է, որ Շվեյցարիայի բնակիչներն այսուհետև կկարողանան կանեփ ձեռք բերել դեղատոմսով։ Մինչ այդ բժշկական մարիխուանա նշանակում էին միայն Հանրային առողջապահության դաշնային վարչության բացառիկ թույլտվությամբ:
Օրինականացումը թույլ է տալիս նաև բժշկական մարիխուանայի արտահանումը կոմերցիոն նպատակներով։ Դրա համար արտահանողները պետք է թույլտվություն ստանան Շվեյցարիայի դեղերի և բժշկական սարքավորումների կարգավորող մարմնից:
Հայաստանում բացահայտվել է մարիխուանայի իրացման դեպք. տեսանյութ
Դեղագետ Ռուդոլֆ Բրենեյզենը, որը երկար տարիներ Շվեյցարիայում պայքարել է թմրանյութ պարունակող բույսի բժշկական օգտագործման համար, կարծում է, որ մարիխուանան կարող է նվազեցնել ցրված սկլերոզի հետևանքով առաջացած մկանային կծկումները և թեթևացնել էպիլեպսիայի նոպաները: Այն կարող է նաև թեթևացնել ցնցումները և հակազդել քրոնիկ հիվանդություններին, օրինակ` միգրենին: Բացի այդ, որոշ լաբորատոր հետազոտություններ ցույց են տալիս, որ կանեփը և մասնավորապես կանաբիդիոլը օգնում են պայքարել քաղցկեղային բջիջների դեմ:
Հիշեցնենք, որ կանեփի բժշկական օգտագործումն օրինականացվել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Իսրայելում, Դանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Պերուում, Զամբիայում և այլն։
ԱՄՆ–ից Հայաստան թիթեղյա տարաներով մարիխուանա են ներմուծել. ՊԵԿ–ի բացահայտումը