ՌԴ ԶՈւ հավաքականը Հայաստան է ժամանել «Խաղաղության մարտիկ» մրցույթին պատրաստվելու համար

ՌԴ ԶՈւ հավաքականը Հայաստան է ժամանել «Խաղաղության մարտիկ» մրցույթին պատրաստվելու համար
Մրցույթին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ու Բելառուսի զինծառայողները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հավաքականը Հայաստան է ժամանել բանակային միջազգային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլին պատրաստվելու համար: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Երկու շաբաթվա ընթացքում մասնակիցները մրցույթին կպատրաստվեն ՀՌՕ զորամիավորման զինվորական կայազորի տարածքում:
Մրցույթի միջոցառումները կանցկացվեն օգոստոսի 13-ից 27-ը զորամասերի և սպորտային համալիրների տարածքում: Միջազգային բոլոր թիմերի տեղակայումը կկազմակերպվի Դիլիջան քաղաքի վարժարանի տարածքում:
Մրցույթի ծրագրում ներառված են «Աթլետ» ռազմամարզական մրցույթը, մարտական պատրաստության առարկաների «Պրոֆեսիոնալ» և «Դիպուկահարը» մրցույթները, «Էրուդիտ» ինտելեկտուալ և «Կավալեր» տաղանդների գրական-գեղարվեստական և պարային-ստեղծագործական մրցույթները:
Մշակութային-ժամանցային միջոցառումների ընթացքում բոլոր պատվիրակությունների համար կկազմակերպվեն մշակութային ծրագրեր և այցելություններ Հայաստանի պատմական տեսարժան վայրեր:
Բոլոր միջոցառումները կանցկացվեն սանիտարահիգիենիկ հակահամաճարակային միջոցների պահպանմամբ:
Մրցույթին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ու Բելառուսի զինծառայողները:
2022 թվականի Բանակային միջազգային խաղերի միջազգային փուլերը կանցկացվեն 11 երկրներում, 34 մրցույթներին կմասնակցեն 34 պետությունների ավելի քան 280 թիմեր:
Ռուսաստանի հավաքականը դարձել է բանակային խաղերի հետախույզների մրցույթի վեցակի հաղթող