ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Պուշկինի թունելն այսօր` ժամը 12։25 դրությամբ հոսանքազրկվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը` հավելելով, որ էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգի խափանման պատճառով է թունելը հոսանքազրկվել։
Դեպարտամենտը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։