Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ից 43 ֆիզիկական և 17 իրավաբանական անձանց նկատմամբ

Կանադայի սենատի նախագահի աթոռը դրոշների ֆոնին. Արխիվային լուսանկար
Կանադայի նախարարների կաբինետը չի նշում, թե կոնկրետ ինչն է հիմք հանդիսացել այդ պատժամիցոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանափակումները՝ պատժամիջոցների ցանկում ներառելով 43 ֆիզիկական և 17 իրավաբանական կազմակերպություն: Տեղեկությունը հայտնում է Կանադայի կառավարությունը։
Պատժամիջոցների տակ են հայտնվել ռուս զինծառայողները, որոնց Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նախկինում մեղադրել էր Բուչայի իրադարձություններին ենթադրյալ մասնակցության մեջ։ Միևնույն ժամանակ, Կանադայի կառավարությունը չի հստակեցնում, թե կոնկրետ ինչն է հիմք հանդիսացել այդ սահմանափակումների ներդրման համար։
ՌԴ–ն պատժամիջոցներ է սահմանել 39 բրիտանացու նկատմամբ, նրանց թվում է նախկին վարչապետը
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում: