«Հուսով ենք` Կիևը կկատարի պարտավորությունները»․ Զախարովան` Ստամբուլ մեկնած նավի մասին

Մայրիա Զախարովա
Պարենային խնդրի լիարժեք լուծման համար Արևմուտքի երկրները պետք է պայմաններ ապահովեն, որպեսզի ռուսական պարարտանյութերն ու պարենամթերքը դուրս գան համաշխարհային շուկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ողջունում է Ստամբուլում ձեռք բերված պարենային պայմանավորվածությունների իրագործման մեկնարկը և հուսով է, որ Կիևը կկատարի իր պարտավորությունները: Ամենշաբաթյա ճեպազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Սիերա Լեոնեի դրոշով «Ռազոնի» նավը Մոսկվայի ժամանակով 9։20-ին դուրս է եկել Օդեսայի նավահանգստից և Ստամբուլ է հասնելու օգոստոսի 2-ին։ Նավը Թուրքիա է ուղևորվել «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և պարենի անվտանգ տեղափոխման նախաձեռնության» շրջանակում:
Օդեսայից դուրս եկած նավը օգոստոսի 3-ին զննում կանցնի Ստամբուլում
«Օգոստոսի 1-ին Օդեսայի նավահանգստից դուրս է եկել առաջին նավը, որը բեռնված է եգիպտացորենով։ Այն Լիբանան է հասնելու։ Մենք հույս ունենք, որ Կիևը կկատարի սևծովյան նավահանգիստներում և Ուկրաինայի տարածքային ջրերում նավերի անվտանգության ապահովման վերաբերյալ պարտավորությունները», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ պարենային խնդրի լիարժեք լուծման համար Արևմուտքի երկրները պետք է պայմաններ ապահովեն, որպեսզի ռուսական պարարտանյութերն ու պարենամթերքը դուրս գան համաշխարհային շուկա, այսինքն՝ վերացնեն ֆինանսական ու լոգիստիկ խոչընդոտները, որոնք պայմանավորված են հակառուսական սահմանափակումներով:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Օդեսայի նավահանգստից հացահատիկի առաջին նավի դուրս գալը