ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում գրանցված ջրհեղեղի կապակցությամբ

Իրան
Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայ ժողովրդի և հանրապետության իշխանությունների անունից զորակցություն է հայտնել բարեկամական Իրանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել ու անհետ կորել։
«Մենք խորապես վշտացած ենք տասնյակ զոհերի կապակցությամբ։ Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին»,- ասված Է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում, որը հրապարակվել է Twitter-ում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայ ժողովրդի և հանրապետության իշխանությունների անունից զորակցություն է հայտնել բարեկամ Իրանին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում անձրևները հանգեցրել են գետերի վարարման և հեղեղումների, տարերքի զոհ է դարձել ավելի քան 70 մարդ: Եվս 45 մարդ անհետ կորել է։ Տեղատարափ անձրևներն ու հեղեղումներն ազդել են 111 քաղաքների և 310 գյուղերի վրա` Իրանի 31 նահանգներից 20-ում։