ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կարող է խաղալ կա՛մ Իսրայելի, կամ Կիպրոսի թիմի հետ, եթե կարողանա հաղթահարել եվրագավաթային մրցաշարի որակավորման երրորդ փուլը: ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում կայացել է փլեյ-օֆֆի վիճակահանությունը:
Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Այս զույգի հաղթողը փլեյ-օֆֆում կխաղա «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 16-ին և 17-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 23-ին և 24-ին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Ցրվենա Զվեզդայի» և «Փյունիկի» միջև կկայանա Բելգրադում օգոստոսի 3-ին` Երևանի ժամանակով 22։45-ին։