Հայրս ողջ և առողջ տանն է. Խաչատուր Քոքոբելյանը հայտնել է, որ հայրը գտնվել է

Խաչատուր Քոքոբելյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը, գտնվել է։ Այս մասին նախկին պատգամավորը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Սիրելի ընկերնե՛ր, հարազատնե՛ր, ծանոթ և անծանո՛թ մարդիկ, ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է»,- գրել է նա:

Հուլիսի 28-ն հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քոքոբելյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ովքեր իրենց կողքին էին այս օրերին:
Նա նաև երախտագիտություն է հայտնել պետական համապատասխան կառույցներին իրենց ներդրած բոլոր ջանքերի համար:
Նշենք, որ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը հուլիսի 26-ին էր դուրս եկել տնից և մի քանի օր չէր վերադարձել։