ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանի կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ` 0,25 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։
«Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս»,- ասված է հաղորդագրությունում։
ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը, քանի որ Հայաստանում գնաճը շարունակում է ավելանալ. հունիսին 12-ամսյա գնաճը 9 տոկոսից աճել է մինչև 10,3 տոկոս:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն գինն է, որով ԿԲ-ն բանկերին վարկեր է տրամադրում սեփական միջոցների հաշվին: