ԵՄ-ն մտահոգված է. Տոյվո Կլաարը գրառում է արել Արցախի վերջին իրադարձությունների մասին

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում. Արխիվային լուսանկար
Տոյվո Կլաարի խոսքով` ԵՄ-ն հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Եվրոպական Միությունը մտահոգված է հայ-ադրբեջանական կողմերի միջև աճող լարվածությունից։ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր էջում նման գրառում է արել։
«Մտահոգված եմ վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան համատեքստում ավելացած լարվածության մասին հաղորդագրություններով։ ԵՄ-ն հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում. մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներում: Կարևոր է թուլացնել լարվածությունը և օգտվել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունից», –գրել է նա։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել։ Ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Արցախա-ադրբեջանական շփման գծում կայուն լարվածությունը պահպանվում է