Աշոտ Խաչատուրյանցը խնդրել է չանհանգստացնել իրեն

Աշոտ Խաչատուրյանց
Ըստ լուրերի` Լեոնիդ Ֆեդունը կհրաժարվի «Սպարտակի» տնօրենների խորհրդի նախագահի լիազորություններից, նրան կփոխարինի Աշոտ Խաչատուրյանցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախկին ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը խնդրել է չանհանգստացնել իրեն Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբում ղեկավար պաշտոն ստանձնելու հարցով։
«Խնդրում եմ` «Սպարտակի» մասին լուրերի հարցով ինձ մի՛ անհանգստացրեք»,- ասել է Խաչատուրյանցը ՌԻԱ Նովոստիին:
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին լուր տարածվեց, որ Լեոնիդ Ֆեդունը կհրաժարվի «Սպարտակի» տնօրենների խորհրդի նախագահի լիազորություններից, իսկ նրա փոխարեն ակումբը կղեկավարի ՌՊԼ-ի նախկին ղեկավար Խաչատուրյանցը: