Արցախը ՀՀ-ի հետ կապող նոր միջանցք. Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստ է կայացել

Լաչինի միջանցք. Արխիվային լուսանկար
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտում այսօր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է կայացել։
Քննարկվել է շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը: Տեղեկացվել է, որ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է, պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին՝ առանց մարդկային ու դիրքային կորուստների:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքին: Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը:
Շուտով կմեկնարկեն Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները
Հիշեցնենք, որ հունիսի 27-ի առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխության վերաբերյալ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել։