Արցախում զինծառայող է վիրավորվել

Արցախ. շփման գիծ. Արխիվային լուսանկար
Վիրավոր զինծառայողի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Արցախում այսօր մեկ զինծառայող է վիրավորում ստացել։
«Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը»,- ասված է ՊԲ-ի տաարածած հաղորդագրության մեջ։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Արցախում ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել։
Սյունիքում և Գեղարքունիքում իրադրությունը հանգիստ է. ՀՀ ՊՆ