Արցախա-ադրբեջանական շփման գծում կայուն լարվածությունը պահպանվում է

Զինծառայող
Քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ իրադրությունը արցախա–ադրբեջանական շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Կայուն լարվածությունը պահպանվում է»,– ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ Արցախի ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ քայլեր է ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար:
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել, ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։