ԱՄՆ-ն վիզային պատժամիջոցներ է սահմանել 893 ռուս պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ պետդեպարտամենտ
Պարզաբանման մեջ նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել մարդիկ, որոնք ակտիվորեն ներգրավված են Ուկրաինայի ինքնիշխանությանը սպառնացող գործողություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել 893 ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ Դաշնային խորհրդի անդամների և ռուս զինվորականների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտին։
Նշվում է, որ ցուցակում առկա անունների ցանկը չի հրապարակվել։
Պարզաբանման մեջ նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել մարդիկ, որոնք ակտիվորեն ներգրավված են «Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը կամ քաղաքական անկախությանը» սպառնացող գործողություններում։
Վիզային պատժամիջոցներ են սահմանվել նաև 31 «օտարերկրյա պետական պաշտոնյաների» նկատմամբ, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Ռուսաստանի կողմից Ղրիմի միացման։ Նրանց անունները նույնպես չեն նշվում։