Ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը ԼՂ-ում խախտել է երեք անգամ. ՌԴ ՊՆ

Ըստ ՌԴ ՊՆ-ի հայտարարության` կողմերի շփման գծում փոփոխություններ չեն թույլատրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 1-ին ԼՂ-ի ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմի խախտել է երեք անգամ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։ Կողմերի շփման գծում փոփոխություններ չեն թույլատրվել։
Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 22 պայթուցիկ սարք։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու պարկուճներից մաքրվել է 2441,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1939 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26609 պայթուցիկ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Արցախա-ադրբեջանական շփման գծում կայուն լարվածությունը պահպանվում է