Ուկրաինան ԵՄ-ից ստացել է նոր մակրոֆինանսական օգնության առաջին տրանշը

Եվրամիության դրոշներ
Ուկրաինայի համար նախատեսված մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշը կտրամադրվի օգոստոսի 2-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Եվրամիությունը մակրոֆինանսական օգնության նոր փաթեթի առաջին տրանշը փոխանցել է Ուկրաինային: Տեղեկությունը հայտնում է Եվրահանձնաժողովը։
«Եվրոպական հանձնաժողովը ԵՄ-ի անունից նոր մակրոֆինանսական օգնության 1 մլրդ եվրոյից այսօր Ուկրաինային է փոխանցել առաջին կեսը` 500 մլն եվրոն։ Երկրորդ տրանշը` մյուս 500 մլն եվրոն, կհատկացվի օգոստոսի 2-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 159-րդ օրը։
ՌԴ ԶՈւ-ն ամերիկյան HIMARS կայանքներ է ոչնչացրել․ ՌԴ ՊՆ