Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները պնդում են, որ Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույց կայանա

Անդրեյ Երմակ
Ուկրաինայի ներկայացուցիչները օգոստոսի 1-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Կիևն ու Վաշինգտոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու զրույցը անհրաժեշտություն են համարել։ Այս հայտարարությունն արել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Ջեյքոբ Սալիվանի հետ համաձայնության եկանք առաջիկայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ջոզեֆ Բայդենի միջև զրույց կազմակերպելու անհրաժեշտության հարցում»,- գրել է Երմակը իր Telegram-ալիքում:
Մոսկվան Արևմուտքի կողմից զիջումների պատրաստակամություն չի տեսնում. Պեսկով
Ավելի վաղ Երմակը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին Ուկրաինայի ներկայացուցիչները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյքոբ Սալիվանի և Շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլիի հետ:
ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկել սպառազինությունների վերահսկման նոր համակարգը. Բայդեն