Թրամփը մատնանշել է Զելենսկու սխալը Պուտինի հետ հարաբերություններում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախկին նախագահի համոզմամբ` Ուկրաինան կարող է լուծել խնդիրը ՆԱՏՕ-ի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է համաձայնության գար իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և հրաժարվեր ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը այսպես է ներկայացրել Ռուսաստանի ղեկավարի հետ հարաբերություններում Ուկրաինայի ղեկավարի սխալը։ «Նրանք կարող էին ինչ-որ կերպ լուծել ՆԱՏՕ-ի հետ հարցը՝ ասելով, որ չեն պատրաստվում անդամակցել դաշինքին և այդ ժամանակ կունենային երկիր, քանի որ վստահ եմ՝ Պուտինը ցանկանում էր բանակցել»,- ասել է նախկին նախագահը։

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում համաձայնության հասնելը շատ ավելի է դժվարացել, սակայն անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրան հասնելու համար։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ծնկի է իջել և մեկը մյուսի հետևից պատմական նվաստացումներ է կրում համաշխարհային ասպարեզում։ Նա հավելել է, որ իր նախագահության օրոք Վաշինգտոնն առաջատար է եղել էներգառեսուրսների բնագավառում, իսկ բենզինի գներն ու գնաճը ցածր են եղել, ԱՄՆ-ին էլ հարգել են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 159-րդ օրը։