ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի մասնագետները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում 22 000 քմ տարածք են մաքրել։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` մասնագետները մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները սկսել են հուլիսի 18-ից։
«Հայտնաբերվել է 1 հատ 85 մմ տրամագծով, 3 հատ 100 մմ տրամագծով արկեր և զրահապատ արկի միջուկ»,– ասված է հաղորդագրությունում։
Մաքրման աշխատանքները շարունակվում են։