Սևանա լճի մակարդակը կրկին իջել է

Սևանա լիճ
Հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից 4.588 մլն մ³ ջուր են վերցրել ոռոգման նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Սևանա լճի մակարդակը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել 1900.64 մ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Այդ ցուցանիշն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 սմ-ով»,– ասված է հաղորդագրությունում։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի քանակը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 4.588 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը հունիսի 3-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 83.813 մլն մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.677 մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 149.602 մլն մ³:
Սևանը մեր ինքնության հայելին է. ո՞ր տեղում կլինեին հայերը, եթե անհոգության վարկանիշ լիներ