ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Կրեմլը անհիմն է համարում Կոսովոյի պահանջները, Մոսկվան աջակցում է Սերբիային: Լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք անվերապահ աջակցում ենք Սերբիային։ Մենք Կոսովոյի սերբերի կողքին ենք, կարծում ենք, որ դրանք բացարձակապես անհիմն պահանջներ են»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունն ԱՄՆ-ի կոչից հետո մեկ ամսով հետաձգել է սերբական համարանիշերով ու փաստաթղթերով մեքենաների ու մարդկանց մուտքի արգելքը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հուլիսի 31-ին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն է սկսելու տարածաշրջանի հյուսիսում և արգելափակելու է այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։