ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո ԳուտերեշըՌուսաստանից և Ուկրաինայից հայտեր է ստացել Ելենովկայի քննչական մեկուսարանին հասցված հարվածի հետաքննության համար, այդպիսի քննության հնարավորությունն ուսումնասիրվում է։ Այս մասին ճեպազրույցիժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավորքարտուղարը երկու կողմերից հայտեր է ստացել այդ հարցի հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Մենքուսումնասիրում ենք՝ թե առկա՞ են արդյոքպայմաններ, որոնք հնարավոր կդարձնեն ՄԱԿ - ի հետաքննության անցկացումը», - ասել է Դյուժարիկը ։
Ավելիվաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ամերիկյան HIMARS ՀԿՌՀ–ից ԴԺՀ Ելենովկա բնակավայրի քննչական մեկուսարանին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 50, վիրավորվել` 7 ռազմագերի։ Ավելի ուշ ԴԺՀ–ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ Ելենովկայի մեկուսարանի ռմբակոծությունը կանխամտածված է եղել և սկսվել է այն պատճառով, որ այնտեղ գտնվող գրոհայինները, մասնավորապես` «Ազով» խմբից (նրանց դեմ ՌԴ–ում քրեական գործեր են հարուցված` խմբ.) սկսել էին ցուցմունքներ տալ։ ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը կանչել է ՄԱԿ–ի և ԿԽՄԿ–ի փորձագետներին` Ելենովկայում հետաքննություն իրականացնելու համար։