Լոռու մարզում չհրկիզվող պահարան են գողացել, որում խոշոր գումար է եղել

Ոստիկաններ
Տուժողն ասել է, որ անհայտ անձը կամ անձինք բացել են դռան կախովի փականը, մտել ավտոտնակ ու տարել չհրկիզվող պահարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի տներից մեկի ավտոտնակից չհրկիզվող պահարան են գողացել, որում խոշոր գումար է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանության Թումանյանի բաժին է զանգել Լուռու մարզի բնակիչ 66-ամյա Վարդան Մ․-ն և հայտնել, որ իրենց տնից չհրկիզվող պահարան են գողացել։ Վարդան Մ․-ն ոստիկաններին և քննիչներին ասել է, որ հուլիսի 30-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան կախովի փականը բացել ու մտել են իր տան բակում գտնվող ավտոտնակ և այնտեղից գողացել երկաթե պահարանը։
Վարդան Մ․-ի խոսքով` պահարանում եղել 14 հազար ԱՄՆ դոլար և 6 միլիոն դրամ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
«Կասկադում» դանակի սպառնալիքով թալանել են ՌԴ 3 քաղաքացու. ոստիկանության հաղորդագրությունը