Կրասնոդարում հայկական տաճար է կառուցվում․ տեսանյութ

Շինարարություն
Մեկ տարվա ընթացքում մեծածավալ աշխատանք է կատարվել։ Տաճարը նվիրատվությունների հաշվին է կառուցվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Կրասնոդարում կառուցվում է Հայ առաքելական եկեղեցու հարավային Ռուսաստանի թեմի Սուրբ Աստվածածին Մայր տաճարը։ Տեղեկությունը հայտնում է yerkramas.org-ը։
2021 թվականի հունիսին հիմնադրված տաճարի կառուցման աջակցության բարեգործական հիմնադրամը, որը գլխավորում է Պավել Հապետյանը, ապահովել է նախատեսված ծավալով շինարարական աշխատանքների իրականացումը:
«Կուբանի մայրաքաղաքում կառուցվող տաճարը շատ առումներով եզակի կլինի Ռուսաստանի հարավի համար։ Դրա վկայությունն են տեխնիկական բնութագրերը` տաճարի բարձրությունը 45 մետր է, տարածքում կարող է ավելի քան 300 մարդ տեղավորվել, կառուցապատման մակերեսը 808 քմ է, կանաչապատ մակերեսը՝ 540 քմ, շինության ընդհանուր մակերեսը՝ 1350,8 քմ»,- ասել է հիմնադրամի փոխնախագահ Կարինա Աշիկարյանը:
Նա ավելացրել է, որ մեկ տարվա ընթացքում մաքրվել է շինարարության հատվածը, մոնտաժվել են ջրագծի, ջեռուցման, օդորակման և հրդեհաշիջման համակարգերը, ամրացվել է հատակը, իրականացվել է աղյուսե և մոնոլիտ պատերի ամրացում, զանգակատան հեծանների մոնտաժ, տուֆով ճակատի երեսպատում, էլեկտրամոնտաժային աշխատանքներ և այլն:
Փարիզի Աստվածամոր տաճարն այցելուների համար կբացվի 2024 թվականին. նախարար