Հնդկաստանում միկրոավտոբուսում տեղի ունեցած կարճ միացման հետևանքով 10 մարդ է մահացել

Արխիվային լուսանկար
Միկրոավտոբուսի վարորդը դիմել է փախուստի, դեպքի առթիվ կատարվում է քննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի- Sputnik. Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում ավտոմեքենայում հոսանքահարման հետևանքով 10 մարդ է մահացել, 16-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է տեղական ANI գործակալությունը՝ հղումով կատարելով ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Կուչ Բեհար քաղաքում։ Միկրոավտոբուսում 27 մարդ է եղել։ Ավտոմեքենայի գեներատորում կարճ միացում է տեղի ունեցել, ինչն էլ դարձել է ուղևորների հոսանքահարման պատճառ։ Վարորդին հաջողվել է խուսափել վնասվածքներից, ու նա փախուստի է դիմել։
Տուժածների վիճակը գնահատվում է բավարար։ Հետաքննություն է ընթանում։